Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մարդկանց որոշ խմբերի կողմից հանրային տրանսպորտով ուղևորափոխադրման համար չվճարելու խնդրին՝ առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խնդիրը լուծելու համար։ Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Ակնհայտ է, որ քաղաքացիների որոշ մասը շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե, այդ թիվը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը։ Իսկ չվճարելու պատճառները ...
Կարդալ ավելին »Tag Archives: տրանսպորտ
Ստուգայցեր են իրականացնում տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան
Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ «Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր ...
Կարդալ ավելին »Երևանի տրանսպորտի նոր փաթեթն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին
Երևանի ավագանին 33 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն է տվել տրանսպորտի նոր փաթեթին: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է սպասվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Արտոնյալ տոմսեր ...
Կարդալ ավելին »Երևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:
Կարդալ ավելին »Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտն ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)
Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։ Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։ Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ: Առավել մանրամասնը՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները․ «Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման ...
Կարդալ ավելին »Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր է 100 դրամանոցով կամ QR կոդով վճարելը
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Ինչպես տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, այս փոփոխության նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ: ...
Կարդալ ավելին »Կառավարությունն փոխհատուցել է Տավուշում և Լոռիում հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային միջոցների սեփականատերերին
Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները։ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել 31 240000 դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմին 91 139 000 դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։ Հեղեղումների պատճառով վնաս կրածներին փոխհատուցում տրամադրելու հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարրքում։ Այսպիսով, կառավարությունն առաջարկում է տարածքային ...
Կարդալ ավելին »Լարսը բաց է․ՓԾ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »