Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։
Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող հնարավոր բոլոր ծառայությունները թվայնացնել։ Ենթադրում եմ, որ գրեթե ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չլինի։ Պլանավորում ենք, որ մինչև տարվա վերջ YES հարթակը ունենա հավելվածներ և Android-ի և IOS-ի համար»,- ասել է Երևանի քաղաքապետը։