Իսրայելի կողմից Իրանին հարվածների պատճառով դեպի Հայաստան և Երևանից մի շարք չվերթներ չեղարկվել են

Պայմանավորված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներով՝ հունիսի 13-ին դեպի Հայաստան ու Հայաստանից մի շարք չվերթներ են չեղարկվել։  Չեղարկվել է Երևանից դեպի Թել Ավիվ Flyone Armenia ավիաընկերության չվերթը։ 

Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Աբու Դաբի թռիչքը, Armenia Airways ավիաընկերությունն էլ չեղարկել է դեպի Թեհրան թռիչքը։  

Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Դուբայ չվերթը։ 

Որոշ ավիաընկերություններ չեղարկել են նաև տարբեր երկրներից դեպի Երևան չվերթները։ 

Մասնավորապես Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Աբու Դաբիից դեպի Երևան չվերթը։ 

Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։ 

Armenia Airways ավիաընկերությունը չեղարկել է Թեհրանից Երևան չվերթը, իսկ Flyone Armenia ավիաընկերությունը չեղարկել Թել Ավիվից Երևան չվերթը։  

Flightradar24-ի քարտեզի առցանց տվյալներից տեսանելի է դառնում, որ այս պահին Իրանի, Իսրայելի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի օդային տարածքներով ինքնաթիռներ չեն անցնում։ 

ajax-loader