«Սա Երևանն է». համերգ՝ նվիրված մայրաքաղաքին

«Սա Երևանն է» խորագրով համերգին, որը նվիրված է քաղաքամայր Երևանին, ելույթ կունենան քաղաքի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ։

Երեկոյին, որը կանցկացվի մայիսի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենան Մալխաս ջազ տրիոն, Խաչիկ Սահակյան տրիոն, Ռուբեն Հախվերդյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Ֆորշը, Դավիթ Մուշեղյանը, Արթուր Իսպիրյանը, Աննա Վարդազարյանն ու Քրիստ Մանարյանը։

Համերգին հանդիսատեսը կվայելի հատուկ պրոյեկցիոն շոու. համերգասրահի պատերին կցուցադրվեն ուշագրավ տեսարաններ Երևանի տարբեր շրջաններից՝ հին թաղամասերից մինչև ժամանակակից շինություններ։ 

Տեսողական վառ էֆեկտներն առավել կխորացնեն երաժշտության հույզերն ու մթնոլորտը։ Երեկոյի ընթացքում կկատարվեն գեղեցիկ և սրտառուչ երգեր ու ստեղծագործություններ, որոնք նվիրված են Երևանին։ Յուրաքանչյուր կատարում կպատմի մայրաքաղաքի պատմության, գեղեցկության, հարուստ մշակույթի և անկրկնելի ոգու մասին։ 

ajax-loader