Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում, իր շուրջ է համախմբել 18 երաժշտի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթի մեկնարկը կազդարարվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ այսօր, հունիսի 6-ին։ Մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթի նախընտրական ...
Կարդալ ավելին »Tag Archives: Արամ Խաչատրյան
«Սա Երևանն է». համերգ՝ նվիրված մայրաքաղաքին
«Սա Երևանն է» խորագրով համերգին, որը նվիրված է քաղաքամայր Երևանին, ելույթ կունենան քաղաքի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ։ Երեկոյին, որը կանցկացվի մայիսի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենան Մալխաս ջազ տրիոն, Խաչիկ Սահակյան տրիոն, Ռուբեն Հախվերդյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Ֆորշը, Դավիթ Մուշեղյանը, Արթուր Իսպիրյանը, Աննա Վարդազարյանն ու Քրիստ Մանարյանը։ Համերգին ...
Կարդալ ավելին »Արամ Խաչատրյանի անվան մրցույթին կմասնակցի 42 երկրի մոտ 200 դիրիժոր
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 200 դիրիժոր։ Հիշեցնենք, որ ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկում է խաչատրյանական մրցույթը։ Այս տարի այն անցկացվելու է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Մրցույթի առաքելությունն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, նրանց տալ առաջընթացի հնարավորություն և աշխարհում հանրայնացնել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Այս տարի մասնակցության համար դիմած ...
Կարդալ ավելին »«Արամ Խաչատրյան» համերգասրահի նորոգման համար հատկացվել է 122 մլն 992 հազար դրամ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո (գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության ...
Կարդալ ավելին »Կգնահատվեն և՛ տեխնիկան, և՛ արտիստիզմը. Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կհամախմբի ջութակահարների տասներեք երկրից
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն ավանդույթի համաձայն մեկնարկեց մեծն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում հյուրընկալել է քսան ջութակահարի աշխարհի ավելի քան տասը երկրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթն անցկացվում է 20-րդ անգամ և միտված է տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ու Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակմանը։ Այս տարիներին խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու հանդես ...
Կարդալ ավելին »Ազգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ցուցադրություն
Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան ...
Կարդալ ավելին »Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորվել է նամականիշի մարմամբ
Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ ...
Կարդալ ավելին »Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով
Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ: Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում այս անկյունն ստեղծվել է ռոբոտաշինությամբ զբաղվող «Հանդս դու» ընկերության ներդրմամբ:
Կարդալ ավելին »Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը
Նոյեմբերի 16-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Այն կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ը։ Մեկ ամսվա ընթացքում կհրավիրվի 5 ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 12-14-ը տեղի կունենա «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, ...
Կարդալ ավելին »