Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

Երևանում Փիրումյանների փողոցում թմրանյութ ունենալու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի մարզի՝ երկու և Գորիս քաղաքի՝ մեկ բնակիչ: 

Ինչպես  տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, 30-ամյա գորիսեցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում կար մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ajax-loader