Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու կանոնները

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս:

ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև. 

  • Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
  • Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
  • Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: 
  • Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

  • Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից: 
  • Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին: 

Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։

ajax-loader