Tag Archives: ՆԳՆ

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ. ՆԳՆ-ն՝ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած դեպքի մասին

Առաջին հայկական ճակատ ֆան ակումբը հայտարարություն և տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը բռնություն է կիրառել Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ-Արմենիա-«Նոա» խաղից հետո խաղադաշտում հայտնված երկրպագուի նկատմամբ։  Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- տեղեկացրել է Սարգսյանը։  

Կարդալ ավելին »

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից. ՆԳՆ

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ ✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրում և Արագածոտնում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ապրիլի 4-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Երվանդաշատ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Սահմանապահների փ. 19), ժամը 10.30-16.00՝ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ միջպետական ճանապարհին` խանութի հարևանությամբ (9-րդ փողոց 1-ին տուն): Նշվում է, որ ապրիլի ...

Կարդալ ավելին »

Տնայցի ընթացքում անձնագրավորվեց նորակերտցի 94-ամյա կինը. ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ...

Կարդալ ավելին »

Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու կանոնները

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս: ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև.  Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:  Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ. նախագիծ

ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ։ Այս մասին ասվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում, որոնք կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանը: Օրինագծում ասվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» գրություններով։ Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն կարևոր նախագծեր է մշակել՝ հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները

Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում Ներքին գործերի նախարարությունը մշակել է մի շարք նախագծեր, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը և կյուրացնեն վարչարարությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  «Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝ – Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ աշխատանք կանի Սյունիքում ու Վայոց ձորում

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, շրջիկ ծառայությունները կմատուցվեն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք),դեկտեմբերի 5-ին, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում մահվան ելքով 4 ՃՏՊ․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային 4 պատահար է տեղի ունեցել։ Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի 12-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Նոյեմբերի 1-ի ժամը 16.20-ին ...

Կարդալ ավելին »

39-ամյա որդին հարվածել է 72-ամյա մոր գլխին՝ սպանելով նրան. ՆԳՆ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին ժամը 23-ին զանգահարած Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ որդին սպանել է իր կնոջը: Ինչպես տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով ...

Կարդալ ավելին »
ajax-loader