Չինաստանը գործադրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմը ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսի չափով մաքսատուրքեր դնելու հետ կապված, տեղեկացրել է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցել է «Սինհուան»։
«Իր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար Չինաստանը գործադրել է ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում: «ԱՄՆ արտահանվող չինական ապրանքների վրա մաքսատուրքեր մտցնելը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները, կրում է չարամիտ բնույթ եւ ունիլատերալիզմի եւ առեւտրային հովանավորչության բնորոշ գործելակերպ է»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր 10 տոկոսի չափով Չինաստանից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր դնելու մասին։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ