ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ աջակցելու սփյուռքի կրթամշակութային կառույցներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը:

Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով.

  • Կրթական, կրթամշակութային միջոցառումներ
  • Կրթական, կրթամշակութային դասընթացներ
  • Հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:  

Մրցույթի հայտերը կընդունվեն մինչև 2025 թվականի փետրվարի 17-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն 2024 թվականի փետրվարի 24-ին:

Լրացուցիչ հարցերով դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռախոս՝ (+374 10) 599 647, էլեկտրոնային հասցե՝ secretariat@escs.am, alvina.eloyan@escs.am:

ajax-loader