Tag Archives: դրամաշնորհ

Բյուջեն՝ 200 մլն դրամ․ ԲՏԱՆ «Կարողությունների զարգացman» դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ: Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:   Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացների դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, դասընթացները նախատեսվում են իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար: «Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների (այդ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 234 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ԵԿՄ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ...

Կարդալ ավելին »

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝• նպաստում են ...

Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրած 3 մլն դոլարի դրամաշնորհի ժամկետը երկարացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հաստատեց «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանում COVID-19 համաճարակային պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսի կողմից ստեղծվող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի միջոցները (3 մլն ԱՄՆ դոլար) ծախսվում են համաձայն ծրագրի բյուջեի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է աղետների ռիսկի կառավարման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ոլորտում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, դրամաշնորհային ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացումը, առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը, առաջին օգնության ցուցաբերման հմտությունների վերաբերյալ գործնական և տեսական դասընթացների և վարժանքների կազմակերպումն ու համանման նախաձեռնությունների խրախուսումը: «Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) ...

Կարդալ ավելին »
ajax-loader