LAKE SUCCESS, NY - MARCH 11: A lab technician begins semi-automated testing for COVID-19 at Northwell Health Labs on March 11, 2020 in Lake Success, New York. An emergency use authorization by the FDA allows Northwell to move from manual testing to semi-automated. (Photo by Andrew Theodorakis/Getty Images)

Կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրած 3 մլն դոլարի դրամաշնորհի ժամկետը երկարացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հաստատեց «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանում COVID-19 համաճարակային պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսի կողմից ստեղծվող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի միջոցները (3 մլն ԱՄՆ դոլար) ծախսվում են համաձայն ծրագրի բյուջեի և գնումների պլանի։ Կնքված և հետագայում կնքվելիք պայմանագրերի վճարումները իրականացվում են ՀՀ ազգային արժույթով, իսկ Ծրագրի շրջանակներում դրամաշնորհի արժույթով (ԱՄՆ դոլար)միջոցների ծախսման հաշվառումը իրականացվում է ֆինանսական գործարքի օրվան նախորդող ՀՀ կենտրոնական բանկի օրվա փոխարժեքով։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Համաձայնագրի ստորագրումից հետո հանրապետությունում առկա էր դրամաշնորհի փոխարժեքի բարձր անկայունություն ազգային արժույթի նկատմամբ (դոլարի էական արժեզրկում հայկական դրամի նկատմամբ), որը չէր կանխատեսվել Համաձայնագրի նախապատրաստման փուլում, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով՝ Ծրագրի կատեգորիաներից մեկի համար առաջացել է միջոցների պակասի զգալի ռիսկ և մյուս կատեգորիայի միջոցներն օգտագործելու անհրաժեշտություն:

Ուստի Ծրագրի միջոցների օգտագործումը օպտիմալացնելու նպատակով ընթացք ենք տվել կատեգորիաների միավորման վերաբերյալ լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի ստորագրմանը, որը հնարավորություն կտա Ծրագրով նախատեսված գործողությունները իրականացնել ժամանակին և ամբողջությամբ:

ajax-loader