Բաքուն կմասնակցի Հայաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը, վերջիվերջո, որոշել է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական թիմի մասնակցությունը հաստատվել է։ Առաջնությանը մասնակցելու է ադրբեջանցի չորս մարզիկ՝ Նազիլա Իսմայիլովան (45 կգ), Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուքուրլուն (102 կգ): Հավելենք, որ ի սկզբանե Ադրբեջանը հայտավորել էր 5 մարզիկի։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցկացվի ապրիլի 14-23-ը։

ajax-loader