Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել:Այս մասին լուրերը հաստատել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։
«Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», – հայտնեցին ընկերությունից։
Հիշեցնենք` ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։