«Սուրմալուի» մոտ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին

«Սուրմալուի» մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին՝ ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով: 

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ եթե մինչև  նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի,  կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ:

««Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը հոկտեմբերի 17-ին կայացած մասնագիտական խմբի  նիստում, ինչպես նաև բյուջետային քննարկման ժամանական քննարկվել է, որտեղ որոշվել էր նախագիծը վերանայել, լրամշակել՝ այնտեղ ներառելով նաև որոշակի տեխնիկական, տեսական ուսումնասիրություն իրականացնելու բաղադրիչը:  Նաև քննարկվել էր ծրագիրը ներկայացնել  միջազգային կառույցներին  և արտաքին փորձագիտական համայնքին  ուսումնասիրության և իրենց կողմից կարծիքներ ստանալու նպատակով, որն այս պահին ընթացքի մեջ է»,-ասաց Անետա Բաբայանը:

Նա ընդգծեց նաև, որ ծրագրի հավանական ֆինանսավորման ուղղությամբ նախնական բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ:

ajax-loader