Քաղաքապետարանը Երևանի լավագույն կամավորների պարգևատրմանը մասնակցելու հայտեր է ընդունում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը 2024թ. դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրվան նվիրված, Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների (16-35 տարեկան) հայտեր: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված հայտերն ուսումնասիրվելու և մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից: Յուրաքանչյուր կազմակերպությունից ակնկալվում է մեկ հայտի ներկայացում: 

Միջոցառումը կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով:

Պահանջվող փաստաթղթերն են՝
•    Կազմակերպության (որի ներկայացուցիչը հանդիսանում է թեկնածուն) պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ (լուսապատճենը), 
•    Թեկնածուի անձը հաստատող փաստաթուղթ (լուսապատճենը),
•    Թեկնածուի՝ կազմակերպության ներկայացուցիչ հանդիսանալու մասին տեղեկանք,
•    տեղեկատվություն թեկնածուի և նրա կողմից իրականացրած կամավորական աշխատանք(ներ)ի վերաբերյալ:

Հայտերն ընդունվում են հայերեն լեզվով մինչև 2024թ. նոյեմբերի 15-ը ներառյալ՝ sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։ 

ajax-loader