Ռուս-ամերիկյան անձնակազմը 6 ամիս ուշացումով Միջազգային տիեզերակայանից վերադարձել է Երկիր

«Սոյուզ ՄՍ-23» տիեզերական պարկուճը, որում եղել են տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և NASA-ի տիեզերագնաց Ֆրանցիսկո Ռուբիոն, Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։ Այդ մասին Թռիչքների կառավարման կենտրոնից հաղորդել է «Ինտերֆաքսի» թղթակիցը :

Վայրէջքը տեղի է ունեցել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 148 կմ դեպի հարավ-արևելք գտնվող շրջանում։

Տիեզերագնացներին դիմավորելու են գնացել մոտ 200 զինվորական, ուղղաթիռներ, որոնողական-տարհանման մեքենաներ։

Տիեզերագնացները պետք է Երկիր վերադառնային գիտարշավից վեց ամիս առաջ՝ մարտի 28-ին, սակայն նրանց առաքելությունը վեց ամսով երկարաձգվել էր, քանի որ աստղաքարը վնասել էր «Սոյուզ ՄՍ-22» տիեզերանավի ռադիատորը։ Փետրվարին դրա փոխարինման համար ՄՏԿ էր ուղարկվել «Սոյուզ ՄՍ-23»-ը։

ajax-loader