Կոտայքում հայտնաբերվել է 57-ամյա նախրապանի դին, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Oգոստոսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Հայկ Պ․-ից, ով հայտնել է, որ իրենց նախրապան, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Մերուժան Հ․-ի հետ կապ հաստատել չի լինում, մինչդեռ նախիրը վերադարձել է առանց նրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ահազանգով դեպքի վայր են մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Մերուժան Հ․-ն առավոտյան դուրս է եկել խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու նպատակով, իսկ երեկոյան անասուններին վերադարձնելու ժամանակ ինքը չի վերադարձել։

Նրա քրոջ որդին, տեսնելով, որ քեռին տուն չի վերադարձել, ժամը 19։30-ի սահմաններում սկսել է որոնողական աշխատանքներ կատարել և Կոճոռ թաղամասի «Հին այգիներ» կոչվող հատվածում հայտնաբերել է նրա դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ կրծքավանդակի և ոտքերի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ վերքերի տեսքով, որն էլ ըստ՝ Վրեժ Չ․-ի հայտնածի՝ առաջացել են ցուլի հարվածներից։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ajax-loader