Մրցույթ ուսանողների համար․ ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած մրցույթին մասնակցելու համար ուսանողները կարող են դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:

Մրցույթի անցկացման ընթացքը հետևյալն է՝

Հայտ ներկայացրած ուսանողներից կձևավորվեն 10 անդամներից բաղկացած խմբեր, որոնք կմասնակցեն 5-օրյա հատուկ դասընթացների շարքին:Դասերի ավարտից հետո յուրաքանչյուր խումբ կունենա մենթոր և կսկսի աշխատել խմբին ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն սահիկաշարեր՝ առաջարկելով խնդիրների լուծման իրենց տարբերակները:

Աշխատանքները կգնահատի փորձագետներից ձևավորված հանձնաժողովը, որն էլ կընտրի հաղթող թիմին: Վերջինիս անդամները կմասնակցեն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ բրանչի, ինչպես նաև կներգրավվեն ընթացիկ քննարկումների և որոշումների կայացման գործընթացին։

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար ՀՀ ֆինանսների նախարարությունում կկազմակերպվեն շրջայց և սեմինար։

ajax-loader