Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման փորձաքննության արդյունքները պատրաստ են

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը: 

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը:

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։

«Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ Արդեն եկող տարի կկարողանանք սկսել մրցութային գործընթացը»,-զեկուցվեց քաղաքապետին։

ajax-loader