ԶՈՒ կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

ajax-loader