ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում։ 

Այդ մասին Լաքոթը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ես պատիվ և հաճույք կունենամ ներկայացնելու Ֆրանսիան Հունգարիայում։ Շնորհակալ եմ մեր բարձրագույն իշխանություններին այս նշանակման միջոցով իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար», – նշել է դեսպանն իր գրառման մեջ։

Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականների ընթացքում։ 

ajax-loader