Tag Archives: Հունգարիա

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը

Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում։  Այդ մասին Լաքոթը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ես պատիվ և հաճույք կունենամ ներկայացնելու Ֆրանսիան Հունգարիայում։ Շնորհակալ եմ մեր բարձրագույն իշխանություններին այս նշանակման միջոցով իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար», – նշել է դեսպանն իր գրառման մեջ։ Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ...

Կարդալ ավելին »

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։  Ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամդրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով:  Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելքը

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այդ մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։   Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն արդեն պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։  Ավելի վաղ ...

Կարդալ ավելին »

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին

Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ Այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։ «Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է գործակցության ծրագիր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր:  Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր: 

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հունգարիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանեց Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատ, որտեղ հանդիպեց նախագահ Կատալին Նովակի հետ։ Երկու նախագահներն առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց լայն կազմով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մասնակցությամբ։ Հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ...

Կարդալ ավելին »

Լոգիստիկ խափանումներ․ Suzuki-ն դադարեցրել է իր գործարանի աշխատանքը Հունգարիայում

Suzuki ավտոմոբիլային ընկերությունը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը Հունգարիայում գտնվող իր մեքենաների հավաքման գործարանում՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակի հետևանքով առաջացած լոգիստիկ խափանումների պատճառով: Այդ մասին հայտնում է Nikkei թերթը։ Խնդիրը Ճապոնիայում արտադրված մասերի, այդ թվում՝ շարժիչների մատակարարման խախտումներն են, որոնք կապված են հութիների գործողությունների հետ, որոնք Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո սպառնացել են թույլ չտալ անցնել Կարմիր ծովի ջրերով: Suzuki-ի ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի համատեղ բորսա․Հունգարիան, Սերբիան և Սլովենիան միավորվում են

Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի առևտրի համար Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի համատեղ բորսան կսկսի գործել մինչև 2024 թվականի կեսերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Սլովենիայի, Սերբիայի և Հունգարիայի կորպորատիվ և տեխնիկական որոշումներ են ընդունվել, և կառավարությունների կողմից հաստատվելուց հետո այս տարվա առաջին կիսամյակում կարող է գործարկվել երեք երկրների համատեղ էլեկտրաէներգիայի փոխանակումը, ինչը զգալիորեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader