Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 26-ին ժամը 01:38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Շտապօգնության աշխատակիցները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ajax-loader