Իրանի Հորմոզգանի հարավային նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։ Ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: զոհեր
Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան զոհեր
Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին մարտի 4-ին ժամը 00։05-ի սահմաններում բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր մեկնած փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները ...
Կարդալ ավելին »Գազայում զոհերի թիվը հասել է 39,4 հազարի
Ավելի քան 39 հազար 400 պաղեստինցի է սպանվել Գազայում, ՝ 2023 թվականի հոկտեմբերին շրջափակված անկլավում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 հազար 480-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 91 հազար 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ...
Կարդալ ավելին »Դավիթ Բեկի պողոտայում 8 մեքենաների վթարից ողջ մնացածներից մեկը ևս մահացել է. զոհերի թիվը դարձավ 3
Այսօր՝ օգոստոսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Դավիթ Բեկ պողոտայում 8 մեքենաների մասնակցությամբ ողբերգական վթարի մասնակիցներից մեկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը, հաղորդում է Shamshyan.com-ը: Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափովել հուլիսի 22-ին Երևանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, 8 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր հուլիսի 22-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ...
Կարդալ ավելին »Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 26-ին ժամը 01:38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. ...
Կարդալ ավելին »Չադում զինամթերքի պայթյունի զոհերի թիվը հասել է 9-ի, կա 40-ից ավելի վիրավոր
Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 9-ի, 46 մարդ վիրավոր է։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Պայթյունները տեղի են ունեցել հրդեհից հետո, որի պատճառը հայտնի չէ։ Չադի նախագահ Մահամաթ Դեբի Իթնոն այցելել է դեպքի վայր, ինչպես նաև հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում վիրավորները։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, երբ բնակիչները քնած են ...
Կարդալ ավելին »Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական դիրքերի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի և շիա աշխարհազորայինների կազմավորումների առնվազն 17 մարտիկ։ Եվս 15 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է Al Hadath լրատվամիջոցը։ Հարձակման է ենթարկվել քաղաքի հարավ-արևելյան Հայյանի շրջանը, որտեղ որոտացել են հուժկու պայթյուններ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են ...
Կարդալ ավելին »Ապարան-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ...
Կարդալ ավելին »Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։ «Պատերազմի դաշտում ի՞նչ է տեղի ունենում … քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», – ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։ Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։ Ըստ գերատեսչության հրապարակման վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:
Կարդալ ավելին »