Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հուլիսի 3-ին ժամը 00:45-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

ajax-loader