Այսօրվանից մեկնարկում են Կահիրե-Երևան կանոնավոր ուղիղ չվերթները

2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր չվերթի   առաջին  ինքնաթիռը:  Առավոտյան  ժամը 7-ին  և, այսուհետ, ամեն հինգշաբթի կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե:

Թռիչքը իրականացնում է Անռիվա  տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին:

Կահիրեի և Երևանի միջև  առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ  հաղորդկացությունը  իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից, և  նոր հեռանկար է բացում տնտեսության բոլոր ոլորտների համար:

Ստրատեգիական նշանակության այս օդային կապը նոր հնարավորություն կապահովի հայաստանցի զբոսաշրջիկների համար, քանի որ Կահիրեի օդանավակայանը լուրջ օդային հանգույց է ապահովում  աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների,  աֆրիկյան  պետությունների միջև:

Թռիչքները կիրականացվեն ժամանակակից և հարմարավետ ինքնաթիռներով՝ A320 neo, E190 մոդելների: Չվացուցակը նախատեսում է մեկնման և ժամանման հարմար ժամեր, որոնք ուղևորներին հնարավորություն կտան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ճանապարհորդությունները:

Կահիրե-Երևան-Կահիրե  երթուղով չվերթների տոմսերն արդեն հասանելի են:

ajax-loader