ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները:

ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:

ajax-loader