Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները: ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Կարդալ ավելին »Tag Archives: ռազմական ոստիկանություն
Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի ...
Կարդալ ավելին »