Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում․ բացահայտվել է հանցագործության 47 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, որից 1-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3, ֆիզիկական ներգործության, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, երեխաների դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ֆիզիկական ներգործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ajax-loader