Վենետիկի իշխանություններն արգելել են բարձրախոսների օգտագործումը և զբոսաշրջիկների մեծ խմբերի ձևավորումը

Վենետիկում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք արգելում են բարձրախոսների օգտագործումը և սահմանափակում են զբոսաշրջային խմբերի թիվը մինչև 25 հոգի, հայտնում է BBC-ն։

Միջոցառումները ձեռնարկվել են իտալական քաղաքի վրա գերզբոսաշրջության ազդեցությունը սահմանափակելու համար, ասել են պաշտոնյաները:

Վենետիկի պատմական թաղամասի ջրանցքները քաղաքը դարձնում են Եվրոպայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը:

Այս տարի ավելի վաղ Վենետիկը մտցրել է օրական 5 եվրո մուտքի վճար:

Գերզբոսաշրջությունն ամենահրատապ խնդիրներից մեկն է Վենետիկի համար, որն ունի մոտ 250,000 բնակչություն, իսկ 2019 թվականին ունեցել է ավելի քան 13 միլիոն այցելու:

Այդ ժամանակից ի վեր այցելուների թիվը նվազել է, սակայն ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կգերազանցի մինչհամավարակային մակարդակը:

Վենետիկում տեղի է ունենում տեղացիների արտագաղթ՝ այն մտավախությամբ, որ զբոսաշրջիկները կարող են խորտակել  պատմական կղզի քաղաքը:

Զբոսաշրջության կանոնների փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները նախազգուշացրել են անցյալ տարի, որ Վենետիկը կարող է ներառվել որպես վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության վայր, քանի որ կլիմայի փոփոխության և զանգվածային զբոսաշրջության հետևանքները սպառնում են անդառնալի վնաս հասցնել նրան:

Ի վերջո, ՄԱԿ-ի մշակութային մարմինը Վենետիկը չներառեց ցուցակում՝ ընդունելով, որ  կղզու խնդիրները պետք է լուծվեն ջրհեղեղներից պաշտպանվելու համակարգի և զանգվածային զբոսաշրջության ազդեցությունը նվազեցնելու միջոցով:

ajax-loader