Tag Archives: Վենետիկ

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։  ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700–ամյա տարելիցին: Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ ...

Կարդալ ավելին »

Վենետիկի մոտ ավտոբուսի վթարը 21 մարդու կյանք է խլել

Վենետիկի մերձակայքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Եվս 18 մարդ վիրավոր է։ Ավտոբուսն ընկել է կամրջից և սկսել այրվել։ Այդ մասի նհաղորդում է BBC-ն։Ավտոբուսը բախվել-անցել է արգելապատնեշի միջով և մխրճվել երկաթգծի ռելսերի մեջ Մեստրեի շրջանում, որը կամրջով կապված է Վենետիկին։ Վենետիկի քաղաքապետը տեղի ունեցածը բնութագրել է որպես «ահռելի ողբերգություն», «ապոկալիպտիկ տեսարաններ»։Ենթադրվում է, որ ավտոբուսը ...

Կարդալ ավելին »

ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկում է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈւՆԵՍԿՕ-ն (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) հայտարարել է, որ Վենետիկը պետք է ավելացնել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն մտադիր է խրախուսել հետագայում քաղաքի` ավելի լավ պահպանումը։ «Իտալիայի խորհրդանշական այս քաղաքը կանգնած է անդառնալի վնաս կրելու վտանգի առջև, ինչը պայմանավորված է լայնամասշտաբ զբոսաշրջությամբ, գերզարգացմամբ և կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացմամբ», – մեջբերում է BBC-ն կազմակերպության զեկույցից։ ՅՈւՆԵՍԿՕ-ն ...

Կարդալ ավելին »

Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը հիմնված է Միխայիլ Կոցիուբինսկու համանուն պատմության վրա եւ պատմում է ուկրաինացիների ենթաէթնիկ խմբի՝ հուցուլների սիրո պատմությունը։ 1965 թվականին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը մի ծրագրի մաս է դարձել, որի շրջանակում կցուցադրվեն 20-րդ դարի վերականգնված ֆիլմեր: Հայ ռեժիսորի ստեղծագործությունը ներկայացված է Ուկրաինայի դրոշի ներքո, քանի որ ֆիլմը նկարահանվել է Կիեւի Դովժենկո կինոստուդիայում։ «Մոռացված նախնիների ստվերները» կցուցադրվի Ֆրենսիս ...

Կարդալ ավելին »
ajax-loader