stack of shiny gold bars on down trend financial gold price graph ,concept of economy crash and financial crisis, 3d illustration

Դոլարը և եվրոն աճել են, ոսկու գինը՝ նվազել

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մայիսի 24-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 387.77 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.33 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 420.38 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 423.93 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 493.28 դրամ:

Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 141.91 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.92 դրամ՝ 100 ռիալի համար: Հնդկական ռուփիի (INR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.67 դրամ: ԱՄԷ դիրհամի (AED) փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 105.57 դրամ:

Չինական յուանի (CNY) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 53.53 դրամ: Ճապոնական յենի (JPY) փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 24.70 դրամ: Հոնգ Կոնգի դոլարի (HKD) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 49.64 դրամ:

Ղազախական տենգեի (KZT) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.75 դրամ` 10 տենգեի համար: Ղրղզական սոմի (KGS) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.40 դրամ: Բելառուսական ռուբլու (BYN) փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 120.99 դրամ:

Ինչ կայանում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինը նվազել է 615.51 դրամով և կազմել 29389.30 դրամ: Արծաթի (XAG) գինը նվազել է 15.70 դրամով և կազմել 380.75 դրամ:

ajax-loader