45 միլիոն դոլար՝ միջազգային պարենային իրավիճակի կայունացման համար

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 45 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել միջազգային ասպարեզում պարենային իրավիճակի կայունացման համար:

Այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:

«Մենք որոշել ենք 45 մլն դոլար հատկացնել պարենի հետ կապված միջազգային իրավիճակի կայունացման համար», – ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղարկվեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։ Բացի դրանից, ինչպես նշել է Մացունոն, այդ նպատակների համար ևս 5 միլիոն դոլար կուղղվի Ճապոնիայի հասարակական կազմակերպությունների կողմից:



ajax-loader