CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100

Ավելի քան 40 ընկերություն կոչ է անում ԵՄ-ին հետաձգել AI մասին նոր օրենքի ընդունումը

Մոտ 44 խոշոր ընկերությունների ղեկավարներ (ներառյալ Airbus-ը, Careffour-ը, BNP Paribas-ը) նամակ են հղել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կոչ անելով երկու տարով հետաձգել արհեստական բանականության մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելը, հաղորդում է The Financial Times-ը։ 

Ընկերությունները կարծում են, որ եթե դա չարվի, ապա Եվրոպայում այս ոլորտի զարգացումը վտանգվի տակ կհայտնվի, իսկ ամերիկյան և չինական կորպորացիաները առավելություն կստանան։ 

Նոր օրենքի համաձայն՝ ընկերությունները պետք է ավելի թափանցիկ լինեն արհեստական բանականության մոդելներ ստեղծելու և ռիսկերի գնահատումներ անցկացնելու հարցում, հակառակ դեպքում կենթարկվեն խոշոր տուգանքների կամ ԵՄ-ում գործունեություն ծավալելու արգելքի։

ajax-loader