Արցախից բռնի տեղահանվածներին 40 հազարական դրամ աջակցության վճարումը կմեկնարկի այսօրվանից

Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից՝ հունիսի 23-ից։

Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։

Ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ՝ 40 հազար դրամ աջակցության շահառու չհանդիսացող 18-62 տարեկան և խոցելիություն չունեցող անձանց 2 ամիս ժամկետով ներառվել են հաստատված որոշման շահառուների խմբում, որի արդյունքում նրանք ապրիլ ամսին ստացան 40 հազարական դրամ, ինչպես նաև կշարունակեն ստանալ մայիս ամսվա համար։

ajax-loader