Երևանի քաղաքապետարանը կասեցրել է 4 մերսման սրահների գործունեությունը  (վիդեո)

Քաղաքապետարանի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցի արդյունքում Երևանում մերսման 4 սրահի գործունեությունը կասեցվել է:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցն իրականացվել է մայրաքաղաքի Պարոնյան-Լեո հատվածում գտնվող մերսման սրահներում։ Դրանք գործել են առանց համապատասխան թույլտվության։ Նման գործունեության համար նախատեսվում է տուգանք՝ առաջին անգամ 50-100 հազար դրամի չափով, երկրորդը՝ 100-200 հազար դրամի չափով։

ajax-loader