ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է մոտ 39 մլրդ դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դժվարին մարտահրավերներից են։ Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը։ Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ։

Ընդ որում, սա ցուցաբերված աջակցության միայն այն մասն է, որ նշված սոցիալական խնդիրներին ուղղվել է առանձին ծրագրերի միջոցով»,-ասաց Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում Հայաստանի Հանրապետության կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված։

ajax-loader