Շրի Լանկան 35 երկրի քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ է տրամադրելու

Շրի Լանկայի կառավարությունը 35 երկրների քաղաքացիների անվճար զբոսաշրջային վիզաներ տրամադրելու հավանություն է տվել, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, տեղեկացրել է Reuters-ը։

Նշվել է, որ այս քայլը ձեռնարկվել է տուրիզմի խթանման նպատակով։

Զբոսաշրջիկներին կտրամադրվեն 30-օրյա վիզաներ վեցամսյա պիլոտային ծրագրի շրջանակում, որը կսկսվի հոկտեմբերի 1-ից, տեղեկացրել է տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան։

«Կառավարության նպատակը Շրի Լանկան անվիզա ռեժիմի երկրի վերածելն է, ինչպիսին են Սինգապուրը, Թաիլանդը եւ Վիետնամը, որպեսզի օգտվենք տուրիզմի առավելություններից»,- ասել է Գունավարդանան լրագրողներին ամենշաբաթյա ճեպազրույցում։

Ցուցակը ներառում է Հնդկաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Իսպանիան, Ավստրալիան, Դանիան, Լեհաստանը, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Նեպալը, Ինդոնեզիան, Ռուսաստանը, Թաիլանդը, Մալայզիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան։

22 մլն բնակչություն ունեցող երկրում, որն աչքի է ընկնում իր գեղեցիկ լողափերով, հնագույն տաճարներով եւ բուրումնավետ թեյով, տուրիզմի արդյունաբերությունը տուժել է կորոնավիրուսի համավարակից, 2022թ. ֆինանսական ճգնաժամից։ Բայց տուրիզմի արդյունաբերությունը ենթարկվել է փոփոխությունների, երբ օգոստոսի կեսին Շրի Լանկա եկավ մոտ 2 մլն մարդ, առաջին անգամ 2019-ից հետո։ Սպասվում է, որ կղզին տարին կփակի 2,3 մլն այցելություն ցուցանիշով։

ajax-loader