Tag Archives: վիզա

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Էմիրություններ գնալ. ԱԺ-ն վավերացրեց արձանագրությունը

Հայաստանի Հանրապետության  ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Կառավարությունը հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: «Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն, որի հետ Հայաստանի Հանրապետությունը ...

Կարդալ ավելին »

ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշման մասին

Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու  վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում  ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Պանամայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունը Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանեց Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Hամապատասխան որոշման նախագիծը ընդունվել է կառավարության` սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորվման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Պանամայի Հանրապետության հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԵՄ-ի հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

 Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան վիզան մայիսի 30-ից կթանկանա

ԱՄՆ դեսպանությունից այսօր հայտնել են, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։ «Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների եւ առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։ Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային ...

Կարդալ ավելին »
ajax-loader