Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մարտի 9-ի ցերեկը, 10-11-ը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Մայրաքաղաքում մարտի 9-ի ցերեկը և երեկոյան, 13-14-ը սպասվում է անձրև: Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ajax-loader