Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Բագրատաշեն-Իջևան, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ, Վարդենիս և Թալին քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, «Չայնիի ոլորաններ», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Քեթիի և Ջաջուռի ոլորաններում բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

ajax-loader