ԵՄ 27 երկրի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված վիճակը

Եվրամիության 27 երկրի արտգործնախարարներն այսօր՝ մայիսի 27-ին, նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի շուրջ։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Մայիսի 27-ին Վրաստանը քննարկվելու է արտգործնախարարների կողմից՝ լուրջ զարգացումների ֆոնին։ Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները»,- ասաց նա։

ajax-loader