Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։
Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։
Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ