Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով․ ՆԳՆ

Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։  Այդ մասին ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում։

«Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքի դեպքում»,- նշվում է հաղորդագրությունում։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2024թ. մայիսի 1-ի դրությամբ կա 657 078 միավոր ԱՊՊԱ ապահովագրագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոց, որի տարեկան աճը կազմել է 7,2 տոկոս կամ 44 056 միավոր: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կնքվել է 388 151 ԱՊՊԱ պայմանագիր, որի 32 տոկոսը կամ 124 570-ը՝ E-ապահովագրագիր:

ajax-loader