Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են «ՎԱԶ 2109» ավտոմեքենա. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Երեւանում հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները մարել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Տեղում ավտոմեքենայի սեփականատեր 42-ամյա Արմեն Գ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ իր ավտոմեքենան ժամը 02:40-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ հրդեհել է:

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ «գույքը ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ajax-loader