Մինչը 2030-ը բանկերը կվերածվեն խոշոր էկոհամակարգերի կամ BaaS ծառայությունների

Մինչեւ 2030 թվականը ֆինանսական գործարքների մեծ մասը կմնա բանկերի ձեռքում, սակայն վերջիններս կվերածվեն խոշոր էկոհամակարգերի կամ BaaS ծառայությունների:

Այս մասին ասվում է Frank RG ընկերության պատրաստած «Ֆինանսական ծառայություններ 2030» հետազոտության մեջ։

Frank RG-ի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ «բանկային ապրանքներն ու ծառայությունները կվերածվեն ապրանքի՝ հաճախորդն այլեւս չի տարբերելու, թե որ բանկի ծառայությունից է օգտվում»։

«Առաջարկների գերանձնականացման միտումը գերիշխող կդառնա։ Կզարգանան էլեկտրոնային դրամապանակներ, որոնք արդեն 2024 թվականին կկազմեն e-commerce-ի գնումների կեսից ավելին։ Կմեծանա նաեւ QR կոդով փոխանցումների քանակը, իսկ կանխիկ գործարքների տեսակարար կշիռը մինչեւ 2030 թվականը կհասնի նվազագույն մակարդակի։ Մինչեւ 2030 թվականը էլեկտրոնային առեւտրով գնումները կկազմեն ամբողջ մանրածախ առեւտրի մեկ երրորդը»,- ասվում է հետազոտության մեջ:

Փորձագետները կանխատեսում են նաեւ կրիպտոարժույթների լայն տարածում այն երկրներում, որտեղ ԿԲ-ն արգելքներ չի սահմանի, ինչպես նաեւ կենտրոնական բանկերի թվային արժույթների ակտիվ ներդրում։

Ուսումնասիրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել այս հղումով։

ajax-loader