Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Յան Ցզյայույի հաղթանակով ավարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով աթլետիկայի մրցաշարի կանանց 20 կմ մարզական քայլքի մրցումը։ Նա ցույց տվեց 1:25:54 ժամ արդյունք։ Երկրորդ տեղում իսպանացի Մարիա Պերեսը (1:26:19): Բրոնզե մեդալակիր դարձավ ավստրալացի Ջեմայմա Մոնտագը (1:26:25):
Չինաստանը 10 ոսկե, 7 արծաթե, 3 բրոնզե մեդալով գլխավորում է Խաղերի մեդալային հաշվարկը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ֆրանսիան (8 ոսկե, 10 արծաթե, 8 բրոնզե մեդալ) ու Ճապոնիան (8 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ)։