Tag Archives: Փարիզ-2024

Փարիզ-2024-ի մեդալային հաշվարկում Հայաստանը 66-րդն է. առաջատարն ԱՄՆ-ն է

Հայաստանի հավաքականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին Հայաստանն ունի 4 մասնակից

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին մրցապայքարի մեջ կմտնեն ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի առաջին մրցակիցը 67 կգ քաշային կարգում կլինի Էկվադորից Անդրես Մոնտանոն:  Երեկոյան մրցահերթում` Երևանի ժամանակով 20:15-ից սկսած, իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, ով հաղթել է նախորդ երեք գոտեմարտերում: Նրա մրցակիցը Իրանից Մոհամմադհադի Սարավին ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. ըմբիշ Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում: Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը մրցեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենի հետ: Հայաստանը ներկայացնող ըմբիշը գերազանցեց 8:0 հաշվով: Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. կրկնակի օլիմպիական չեմպիոն Կիպիեգոնին վերադարձրին արծաթե մեդալը՝ չեղարկելով նախնական որակազրկումը

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, քենիացի Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոնին վերադարձրին Փարիզի Խաղերի արծաթե մեդալը կանանց 5000 մետր վազքում։ Մրցավազքի ավարտից հետո Կիպիեգոն որակազրկվել էր մրցակցին խոչընդոտ ստեղծելու վարկածով, սակայն հետագայում մրցավարները որոշումը փոխել են։ Փարիզի Օլիմպիական խաղեր, աթլետիկա, կանայք, 5000 մետր վազք Բեատրիս Չեբետ (Քենիա)՝ 14.28,562. Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոն (Քենիա)՝ 14.29,603. Սիֆան Հասան (Նիդերլանդներ)՝ 14.30,61

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. մարմնամարզիկները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, ՕԽ մասնակից Վահագն Դավթյանը և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները «Հայաստանի տանը» հանդիպեցին Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի ժամանակացույցը

Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին տեղի կունենան ֆուտբոլի տղամարդկանց կիսաեզրափակիչի հանդիպումները։ Մարսելում կմրցեն Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները, Լիոնում՝ Ֆրանսիայի եւ Եգիպտոսի հավաքականները։ Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր Օգոստոսի 5 Ֆուտբոլ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ Մարոկկո – Իսպանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ) Ֆրանսիա – Եգիպտոս՝ 23:00 Օգոստոսի 6 Կանայք, կիսաեզրափակիչ ԱՄՆ – Գերմանիա՝ 20:00 Բրազիլիա – Իսպանիա՝ 23:00

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական արծաթե մեդալակիր է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966միավոր և նվաճեց արծաթե մեդալ:  Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է:  Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է:  Ավելի վաղ օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել էր ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. մեր հավաքականից իր 2-րդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում օգոստոսի 2-ին (խմբ․ Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին, ժամը 00։24-ին) իր երկրորդ մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Փարիզի հյուսիսային արենայում կայանալիք քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆան է: Հաղթանակի դեպքում Չալոյանը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց` ժամը 00:24-ին: Մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի մրցակիցը ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. Չինաստանը նվաճեց 10-րդ ոսկե մեդալը

Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Յան Ցզյայույի հաղթանակով ավարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով աթլետիկայի մրցաշարի կանանց 20 կմ մարզական քայլքի մրցումը։ Նա ցույց տվեց 1:25:54 ժամ արդյունք։ Երկրորդ տեղում իսպանացի Մարիա Պերեսը (1:26:19): Բրոնզե մեդալակիր դարձավ ավստրալացի Ջեմայմա Մոնտագը (1:26:25): Չինաստանը 10 ոսկե, 7 արծաթե, 3 բրոնզե մեդալով գլխավորում է Խաղերի մեդալային հաշվարկը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ֆրանսիան (8 ոսկե, ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. լողորդ Արթուր Բարսեղյանը ընդհանուր արդյունքով 56-րդն է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում ընդհանուր արդյունքով 56-րդն է: Փարիզի «La Defense» արենայում կայացած 100 մետր ազատ ոճի տղամարդկանց պայքարում Բարսեղյանն իր լողահերթում 7-րդն էր (51.54), իսկ ընդհանուր արդյունքով՝ 56-րդը: Կիսաեզրափակիչ դուրս եկան 16 լողորդներ, իսկ եզրափակիչում կմրցեն 8-ը:  Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader