2023թ. հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 42.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 492.7 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 42.8%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 42,441.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 684,798.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 12,463.6 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 50.8%-ով և կազմել 16,665.5 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 45.9%-ով և կազմել 1,721.3 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 32.5%-ով և կազմել 19,001.5 տոննա։

ajax-loader